Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի կենտրոնում կատարվել է առաջին վիրահատությունը

Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի կենտրոնում կատարվել է առաջին վիրահատությունը
18.05.2013 | 11:50

Երևանի «Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի կենտրոնում» կատարվել է առաջին վիրահատությունը:

Կենտրոնի տնօրեն Խաչանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ «Իրատես de facto»-ի հետ զրույցում նշեց, որ վիրահատություն իրականացնելու նպատակով մասնագետներ են հրավիրել Ֆրանսիայից և Ռուսաստանից, ովքեր ցանկություն էին հայտնել առաջին վիրահատությունը նոր վիրահատարանում անձամբ իրականացնել: Մասնագետները կատարել են տասը երիտասարդ կանանց լապարասկոպիկ վիրահատություն (դա գինեկոլոգիական խնդիր ունեցող կանանց համար նախատեսված վիրահատություն է):

Տիկին Հակոբյանի խոսքով, ամենաթանկ բանն այս կյանքում առողջությունն է. «Մարդկանց գիտակցության մեջ պետք է մեխել այն միտքը, որ տարեկան գոնե մեկ անգամ կինը պետք է հետազոտվի: Եվ կարծես ստացվում է: Մարդկանց կրթեցինք, սովորեցրեցինք, որպեսզի նրանք գնահատեն ամենաթանկարժեքն իրենց կյանքում»,- ասաց նա՝ կրկին հիշեցնելով իր կարգախոսը`«եթե առողջ է կինը, ապա առողջ է նաև ընտանիքն ու հասարակությունը»:

Խ.Հակոբյանի փոխանցմամբ, կենտրոն դիմում եմ տարբեր տարիքի կանայք: Ըստ նրա, ուրախալի է այն փաստը, որ կանայք սկսել են ժամանակին դիմել, ինչը հնարավորույուն է տալիս վաղ ախտորոշել հիվանդությունը և հեշտությամբ բուժել:

Վերջինս համոզված է նաև նրանում, որ մարդու առողջությունը սկսվում է բերանի խոռոչից: «Մենք մտահոգվել ենք այս տեսանկյունից, ստեղծել ենք նաև ատամնաբուժարան, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով ու պրոֆեսիոնալ մասնագետներով»,-ասաց նա՝նշելով, որ կենտրոնի ծառայությունների գները արդեն 16 տարի անփոփոխ են, գնային բարձրացում տեղի չի ունենում, ինչը իրենց հիմնադիրների պահանջն է:

Կենտրոնի տնօրենը մեկ անգամ ևս փաստեց, որ այսօր բոլոր հիվանդությունները` կապված ապրելակերպից, սոցիալ-տնտեսական դժվարին պայմաններից, երիտասարդանում են: Եվ, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, դիմելիությունը մեծ է հատկապես երիտասարդ աղջիկների շրջանում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3906

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ